GROHE ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ ԽԱՆՈՒԹԻ ԱՌԱՔՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԱՐԺԵՔԸ
Մատակարարման մեթոդներ
Առաքում Երևան քաղաքումԵրևան քաղաքի տարածքում առցանց խանութն իրականացնում է իր պատվերների ԱՆՎՃԱՐ առաքում։
Առաքման ծառայության աշխատանքային ժամերը՝ Երկուշաբթի-Ուրբաթ, 10:00 - 18:00:
Պատվերը ձևակերպելուց հետո առաքման ծառայության մենեջերը կկապվի Ձեզ հետ՝ պատվերը հաստատելու և առաքման ժամկետները համաձայնեցնելու նպատակով: Որպես կանոն՝ պատվերն առաքվում է դրա հաստատման օրվան հաջորդող 1-2 աշխատանքային օրվա ընթացքում:
Առաքման օրը առաքիչը նախապես կզանգահարի Ձեզ՝ պատվերի հանձնման ավելի հստակ ժամի շուրջ պայմանավորվելու համար:
Կարևոր ծանուցում սպառողներին (Խնդրում ենք հաշվի առնել)ՀՀ օրենսդրության համաձայն՝ ապրանքի պատահական կորստի կամ վնասվածքի ռիսկը փոխանցվում է Գնորդին (Սպառողին) ապրանքը փաստացի հանձնելու պահից։ Ուստի խիստ հորդորում ենք.
- Առաքչի ներկայությամբ պարտադիր ստուգել ապրանքի կոմպլեկտավորումը (ամբողջականությունը) և արտաքին (տեսանելի) վնասվածքների բացակայությունը։
- Ստուգել և ստորագրել երաշխիքային կտրոնը։
Ուշադրություն Ապրանքի հանձնման-ընդունման փաստաթղթերը ստորագրելուց և ապրանքն առանց վերապահումների ընդունելուց հետո, ընկերությունն այլևս չի կարող ընդունել բողոքներ՝ կապված ապրանքի արտաքին վնասվածքների կամ թերի հավաքակազմի (կոմպլեկտավորման) հետ: (Այս դրույթը, անշուշտ, չի սահմանափակում Ձեր իրավունքները՝ կապված ապրանքի թաքնված կամ գործարանային թերությունների հետ, որոնք սպասարկվում են երաշխիքային կանոնների համաձայն):
ՎՃԱՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐ
Պատվերը ձևակերպելիս կարող եք ընտրել Ձեզ հարմար վճարման տարբերակը.
- Առցանց վճարում կայքում՝ բանկային քարտով:
- Անկանխիկ փոխանցում՝ էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրի հիման վրա:
- Վճարում ցուցասրահում՝ կանխիկ կամ բանկային քարտով:
ԱՆՁԱՄԲ ՍՏԱՑՈՒՄ ՎԱՃԱՌԱՍՐԱՀԻՑ
Դուք կարող եք նաև անձամբ մոտենալ և վերցնել Ձեր պատվիրած ապրանքները մեր վաճառասրահից, որը գտնվում է հետևյալ հասցեում՝ ՀՀ, ք. Երևան, Դավիթ Անհաղթի 9:
Վաճառասրահի աշխատանքային ժամերը՝- Երկուշաբթի - Ուրբաթ՝ 10:00 - 19:00,
- Շաբաթ` 11:00 - 19:00, Կիրակի՝ 11:00 - 18:00
- Պահեստից վաճառասրահ առաքումն անվճար է։
Վաճառասրահի աշխատակցի կողմից հաստատում ստանալուց հետո Դուք կկարողանաք վերցնել գնումները Ձեզ հարմար ցանկացած պահի՝ վաճառասրահի աշխատանքային ժամերի ընթացքում: