Ապրանքի վերադարձ
Ապրանքի վերադարձի կանոններ
GROHE պաշտոնական առցանց խանութը հարգում է հաճախորդի ընտրության իրավունքը և տալիս է հնարավորություն հրաժարվել գնումից, եթե ընտրված ապրանքը Ձեզ չի համապատասխանում: Մենք ուրախ կլինենք նաև փոխանակել գնված ապրանքները մեր տեսականու ցանկացած այլ ապրանքի հետ: Գների տարբերությունը կարող է վճարվել/վերադարձվել:
Նախքան ապրանքը գնորդին փոխանցելը, ցանկացած պահի հնարավոր է չեղարկել գնումը, իսկ փոխանցումից հետո՝ 14 օրվա ընթացքում։ Ստացված ապրանքը վերադարձնելու համար անհրաժեշտ կլինի պահպանել մի շարք պայմաններ. վերադարձված ապրանքը պետք է ներկայացվի.
- ամբողջական հավաքածուով
- առանց օգտագործման/տեղադրման հետքերի և ցանկացած տեսակի վնասի՝ ապրանքային տեսքի և սպառողական որակների պահպանմամբ
- չվնասված օրիգինալ փաթեթավորմամբ
- բոլոր տեսակի մակնշումների և պաշտպանիչ շերտերի, կնիքների, գործարանային պիտակների պահպանմամբ
- ապրանքների գնումը հաստատող բնօրինակ փաստաթղթերով (դրամարկղի և ապրանքային անդորրագրեր, երաշխիքային կտրոն)
- գնորդի անունից հայտարարությամբ, որտեղ նշվում են ապրանքի անվանումը, վերադարձի պատճառը, վերադարձվող ապրանքների քանակը և ընդհանուր արժեքը։
Ապրանքների վերադարձի աջակցության համար խնդրում ենք կապ հաստատել GROHE առցանց խանութի մասնագետների հետ հեռախոսով +374 (41) 307-017 աշխատանքային օրերին՝ 10։00-18։00 .
Խնդրում ենք հաշվի առնել
- Վերադարձի քաղաքականությունը չի ենթադրում, որ վերադարձված ապրանքն օգտագործվել է փորձարկման կամ որևէ այլ նպատակով: Մենք ընդունում ենք կարծիքը փոխելու ձեր իրավունքը, սակայն կարող ենք հրաժարվել վերադարձնել կամ փոխանակել այն ապրանքները, որոնք օգտագործման նշաններ են ցույց տալիս:
- Գնորդն իրավունք չունի հրաժարվել պատշաճ որակի ապրանքից, որն ունի անհատականորեն սահմանված հատկություններ, եթե նշված ապրանքը կարող է օգտագործվել բացառապես այն գնող սպառողի կողմից: Վերադարձը չի տարածվում նաև կնքված բլիստեր փաթեթներով ապրանքների վրա:
- Եթե ապրանքի հետ ներառված են նվերներ կամ լրացուցիչ պարագաներ, ապա դրանք նույնպես ենթակա են վերադարձման՝ նշված կանոններին համապատասխան
- Պատշաճ որակի ապրանքների առաքումն առցանց խանութ վերադարձի կամ այլ ապրանքի հետ փոխանակման նպատակով իրականացվում է բացառապես գնորդի կողմից և նրա միջոցներով։
- Գումարի վերադարձը կատարվում է նույն եղանակով, որով վճարվել է ապրանքի համար: Օրինակ՝ եթե ապրանքը վճարվել է կանխիկ եղանակով, ապա վերադարձը ևս կատարվում է կանխիկ; եթե ապրանքի համար վճարվել է բանկային քարտով առցանց, ապա գումարը կվերադարձվի այն բանկային քարտին, որից վճարվել է ապրանքը:
- Գումարի վերադարձը կատարվում է ՅՈՒՆԱՅԹԵԴ ՏԵԽՆԻԿԱԼ ՍԵՐՎԻՍ ՍՊԸ-ի կողմից ապրանքների վերադարձի գրանցման օրվանից տասը օրվա ընթացքում: Փոխանցման վերջնաժամկետը կախված է վճարային համակարգերի և բանկերի ներքին կանոնակարգերից և կարող է տևել մինչև երեսուն աշխատանքային օր: