GROHE SmartControl Purefoam ցնցուղային համակարգ՝ ջերմակարգավորիչով, գույնը՝ քրոմ (1058120000)

Առկա է
SKU
1058120000
937 310 ֏
Բնութագիր
Գույն քրոմ
  • GROHE SmartControl PUREFOAM. սա GROHE-ի ամենանորարար և էքսկլյուզիվ արտադրանքներից է, այն միավորում է պրեմիում դասի ցնցուղային համակարգը ճապոնական սպա-մշակույթի հետ
  • Պարգևեք ձեզ յուրահատուկ զգացողություններ՝ պարուրվելով մետաքսանման փրփուրով, որը մաքրում և խոնավեցնում է ձեր նուրբ մաշկը
  • GROHE SmartControl PUREFOAM համակարգը ձեր լոգասենյակը վերածում է իսկական սպա-կենտրոնի՝ հաղորդելով բացառիկ էսթետիկա և անգերազանցելի զգացողություններ
  • Հավաքածուի գլխավոր առանձնահատկությունը PUREFOAM ֆունկցիան է. այն ձեռքի ցնցուղի միջոցով ակնթարթորեն ստեղծում է նուրբ, խիտ և տաք փրփուր՝ մարմինը լվանալու համար
  • Համակարգը հիմնված է SmartControl տեխնոլոգիայի վրա՝ ապահովելով ջրի հոսքի և ջերմաստիճանի ճշգրիտ կառավարում
  • Ինչպես է աշխատում PUREFOAM տեխնոլոգիան․ մետաքսյա փրփուր (KINUAMI Soap)․ հատուկ սարքը (գեներատորը) խառնում է ջուրը, օդը և հատուկ լոսյոնը՝ ստեղծելով թանձր փրփուր։ Այն ոչ միայն մաքրում է, այլև խոնավեցնում է մաշկը
  • Սարքի վրա կա 2 կոճակ, որոնցով կառավարվում է փրփուրի առաջացումը, տևողությունը և մաքրման ռեժիմը (երբ փոխում եք օճառի տեսակը)
  • Հավաքածուն ներառում է KINUAMI բրենդի 5 տարբեր բույրերով մարմնի օճառներ (յուրաքանչյուրից 2 հատ)՝ Mint (Անանուխ),Marine (Ծովային), Citrus (Ցիտրուս), Flower (Ծաղկային), Water Lily (Ջրաշուշան)
  • PUREFOAM սարքը աշխատում է լիթիում-իոնային մարտկոցով։ Լարեր քաշելու կարիք չկա, հավաքածուն ներառում է մարտկոցը և լիցքավորիչներ (Type C և G վարդակների համար), իսկ սարքի վրա կա մարտկոցի լիցքի ինդիկատոր
  • Grohtherm SmartControl Թերմոստատ (3 կոճակով)․ թաքնված մոնտաժի վահանակ, որը թույլ է տալիս կառավարել 3 ելք
  • «Սեղմել և Պտտել»՝ ջուրը բացելու և ուժգնությունը կարգավորելու համար։
  • Կարող եք միաժամանակ միացնել վերին ցնցուղի երկու ռեժիմները և ձեռքի ցնցուղը։
  • TurboStat. Պահպանում է ջրի կայուն ջերմաստիճանը։
  • SafeStop. Պաշտպանում է այրվածքներից (38°C սահմանափակում)։
  • Rainshower SmartActive 310 վերցնցուղ, չափսը. Ø 310 մմ, ջրի շիթի 2 ռեժիմ. PureRain (Փափուկ անձրև) և ActiveRain (Հզոր, կենտրոնացված շիթ՝ մերսման համար)։
  • Հավաքածուն ներառում է 430 մմ երկարությամբ ձող և ներկառուցվող մաս
  • Հավաքածուն ներառում է Stick (ձողիկ) տիպի ձեռքի ցնցուղ (Normal շիթով)․ հենց այս ցնցուղի միջոցով է դուրս գալիս նաև փրփուրը, երբ միացնում եք PUREFOAM ռեժիմը
  • Նշում. եթե ցանկանում եք 2 ռեժիմով ձեռքի ցնցուղ, կարելի է առանձին գնել Purefoam 110 մոդելը
  • Հավաքածուն ներառում է (All-in-one). PUREFOAM սարք. սպիտակ գույնի, ապակե կափարիչով; օճառներ. KINUAMI մեկնարկային հավաքածու (5 բույր x 2 շիշ = 10 հատ, յուրաքանչյուրը 250 մլ); սնուցումը՝ Li-Ion մարտկոց + լիցքավորիչներ; թերմոստատ. Grohtherm SmartControl (արտաքին մաս); ներկառուցվող մաս. GROHE Rapido SmartBox (ունիվերսալ տուփ); վերցնցուղ. SmartActive 310 + ձող + ներկառուցվող մաս; ձեռքի ցնցուղ. Stick մոդել + բռնիչ + միացման անկյուն; 2 հատ Silverflex խողովակ (1750 մմ)
  • PUREFOAM սարքի տեղադրումը պտուտակներով (ներառված են) կամ Սոսնձով (պետք է գնել առանձին՝ 40 915000, անհրաժեշտ է 4 տուփ)
  • Սարքի վերին դարակը դիմանում է մինչև 5 կգ ծանրության (օրինակ՝ շամպուններ դնելու համար)
  • Ջրի ծախսը՝ մինչև 25 լ/րոպե (3 բար ճնշման դեպքում)
  • Ծածկույթը՝ GROHE Long-Life (փայլուն քրոմ)
Բնութագիր
Գույն քրոմ
Խնդրում ենք նկատի ունենալ Արտադրողն իրավունք ունի փոփոխել արտադրանքի բնութագրերը առանց լրացուցիչ ծանուցման: Տեխնիկական բնութագրերի, մատակարարման լրակազմի, արտադրող երկրի և ապրանքի արտաքին տեսքի վերաբերյալ տեղեկատվությունը կարող է տարբերվել փաստացի տվյալներից և հիմնված է հրապարակման պահին հասանելի վերջին տվյալների վրա:

Ապրանքի մասին կարծիքներ չկան

Ваш отзыв:

Не включайте в отзыв личную информацию (ФИО, e-mail, телефон, ссылку на сайт). Отзыв предполагает мнение о продукте, а не вопросы по его использованию. В случае необходимости, пожалуйста, свяжитесь с нашей Службой поддержки.

How do you rate the product?